top of page

Ադրբեջանի պաշտոնական լրահոսը վերջին ամիսներին աստիճանաբար կոշտացել է․ Տիգրան Աբրահամյան

Aug 14, 2021
1 min read

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի պաշտոնական լրահոսը վերջին ամիսներին աստիճանաբար կոշտացել է։ Ակնհայտ է, որ Հայաստանի և Արցախի հարցով գործընթացը փակուղում է, իսկ որպես դրանից դուրս գալու տարբերակ Ադրբեջանն անընդհատ թարմացնում է հայկական հանրապետություններին ներկայացվող պահանջները։ Միաժամանակ Ադրբեջանը շարունակում է մեծացնել զինված ուժերին հատկացվող գումարները՝ ռազմատեխնիկական համագործակցության նոր պայմանավորվածություններ կնքելով հատկապես Թուրքիայի, Իսրայելի և Պակիստանի հետ։ Ստեղծված իրավիճակում, անվտանգության համակարգում հրատապ միջոցառումների անհրաժեշտություն կա, իսկ հապաղելու դեպքում արդեն իսկ առկա ճգնաժամն առավել խորը բնույթ կստանա՝ իր հետ բերելով նոր կորուստներ»։

 
 
 

Comments


bottom of page