Ադրբեջանի համար ահաբեկիչները թնդանոթի միս են. Արծրուն Հովհաննիսյան
Oct 30, 2020
1 min read
Այսօր ճեպազրույցի ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հիշեցրել է այս մասին ու ավելացրել, որ հայկական կողմի ունեցած հավաստի տվյալների համաձայն՝ ահաբեկչական հրոսակախմբերը, ըստ էության, Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից օգտագործվում են որպես «թնդանոթի միս»:

«Որպես ականադաշտերը հաղթահարելու կենդանի, որպես առաջին շարքի բնագծերը, կրակային պատնեշները հաղթահարելու ուղղակի միջոց, ուրիշ ոչ մի բան: Մենք միշտ նշել ենք, որ էսպիսին է լինելու նրանց ճակատագիրը և կուզենային, որ աշխարհն էս ամենին ավելի ուշադիր լիներ ու տեսներ»,- հավելել է Հովհաննիսյանը: Ըստ ՊՆ ներկայացուցչի՝ պատերազմն իր սաստկությունը կորցրել է, քիչ է զրահատեխնիկա կիրառվում, բայց պատերազմը շարունակվում է:




Comments