top of page

Ադրբեջանի ԶՈՒ-ի կրակոցները տևել են մոտ 10 րոպե. հրշեջ փրկարարները ևս հայտնվել են կրակոցների թիրախում

Jan 10, 2022
1 min read

Ադրբեջանական զինուժն այսօր ժամը 14:30-ի սահմաններում հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներից կրակահերթ է բացել Մարտունու շրջանի Կարմիր շուկա-Թաղավարդ համայնքների ուղղությամբ: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից։ Խաղաղ բնակչությանը թիրախավորելու հերթական սադրանքից՝ Կ. Շուկայի համայնքային գործող մանկապարտեզի հարևանությամբ այրվել է կայանված «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենա: Դեպքի վայր մեկնած հրշեջ փրկարարները հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու ընթացքում ևս հայտնվել են կրակոցների թիրախում: Մոտ 10 րոպե տևած կրակահերթերից, նախնական տվյալներով տուժածներ չկան: Դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերվել են մեքենայի բեռնախցիկ թափանցած գնդակները: Դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինների ծառայողները: Այս պահի դրությամբ իրավիճակը համեմատաբար կայուն է:

 
 
 

Comments


bottom of page