top of page

Ադրբեջանը չպիտի անպատիժ մնա, հատկապես՝ հայ ռազմագերիների ու պահվող անձանց խոշտանգումներից հետո. ՄԻՊ

Sep 9, 2021
1 min read


Ադրբեջանը չպետք է անպատիժ մնա, հատկապես՝ հայ ռազմագերիների ու պահվող անձանց խոշտանգումներից հետո: Այս մասին Ազգային ժողովում սեպտեմբերի 9-ին Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական ​​հանձնաժողովի նախաձեռնած աշխատանքային քննարկման ժամանակ ասաց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: «Այստեղ կա երկու շատ կարեւոր բաղադրիչ՝ վերադարձ եւ պատասխանատվության մեխանիզմների ստեղծմանն ուղղված քայլեր»,- ընդգծեց Թաթոյանը:

Իր հերթին, Լեռնային Ղարաբաղի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը սատարեց իր հայ գործընկերոջը՝ նշելով, որ գերիները պետք է հնարավորինս շուտ վերադառնան հայրենիք, եւ դրա համար պետք է ամեն ինչ անել:

 
 
 

Comments


bottom of page