Ադրբեջանը Շուշիում հայկական կողմին ևս 3 հայ զինծառայողի աճյուն է փոխանցել
Sep 29, 2021
1 min read

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ադրբեջանական կողմը Շուշիում հայկական կողմին է փոխանցել ևս 3 հայ զինծառայողի աճյուն: Այս մասին տեղեկանում է Արցախի ԱԻՊԾ հաղորդագրությունից: Նրանց ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն: Հիշեցնենք, որ զինադադարից հետո` մինչ օրս հայտնաբերել է ընդհանուր 1673 աճյուն։ Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։




Comments