top of page

Ադրբեջանը Շուշիում կայացած բանակցությունների արդյունքում հայկական կողմին է փոխանցել ևս մեկ աճյուն

Oct 19, 2021
1 min read

Շուշիում այսօր տեղի ունեցած բանակցությունների արդյունքում Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ևս մեկ աճյուն։ Այս մասին տեղեկանում է Արցախի ԱԻՊԾ հաղորդագրությունից:

«Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։

2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, որոնողական աշխատանքների և դիերի փոխանակման արդյունքում` հաստատվել է ընդհանուր 1686 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են»,- նշված է հաղորդագրությունում։

 
 
 

Comments


bottom of page