Ադրբեջանը գնալու է այսպես կոչված հաշտության Հայաստանի հետ, որը զրկված է Արցախից. Ռուբեն Մելքոնյան

«Ադրբեջանը գնալու է այսպես կոչված հաշտության Հայաստանի հետ, որը զրկված է Արցախից, Սյունիքի մի մասից, ունակ չէ պաշտպանել իր ինքնիշխանությունը, հանձնել է իր ճանապարհները, հրաժարվել է իր պետական ատրիբուտներից։ Այս մասին մարտի 22-ին կայացած քննարկման ժամանակ հայտարարեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։ Այս մասին մարտի 22-ին կայացած քննարկման ժամանակ հայտարարեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։ Այն այլևս պետություն չի լինելու։ Ինչո՞ւ Թուրքիան խաղաղության չգնաց նախորդ 30 տարիների ընթացքում»,- հավելեց փորձագետը։
Նա համոզմունք հայտնեց, որ ՀՀ իշխանությունն ինքնախաբեության վիճակում է եւ էլ ավելի է խաբում ժողովրդին։ «Հայաստանի պարտված իշխանությունը պետք է հեռանա, իսկ նոր կառավարությունը առնվազն տեսական հնարավորություն ունի մանեւրելու, նախկին պայմանավորվածությունները քննարկելու եւ դրանցից մի քանիսը չընդունելու։ Այդ դեպքում մենք կարող էինք ինչ-որ բան փոխել։ Գործող իշխանության գործողությունները կարող են ներառվել դասագրքերում այն մասին, թե ինչ չպետք է անեն իշխանությունները»,- ընդգծեց թուրքագետը։
«Ներկայիս իշխանության կողմնակիցները խոստովանում են, որ Ալիեւը կարող է գրավել Երեւանը եւ սպանել իրենց երեխաներին, եթե միայն ներկայիս ռեժիմը մնա երկրի ղեկին։ Այս մարդկանց համար անհասանելի են հակառակ կողմի խոսքերը։ Ուստի այս բոլոր քննարկումները յուրօրինակ ինքնախաբեություն են»,- եզրափակեց նա։




Comments