top of page

Ադրբեջանական Ղափանլու բնակավայրի ուղղությամբ հրադադարի ռեժիմը խախտել է ադրբեջանական ԶՈՒ-ն. Արցախի ՊՆ

Feb 6, 2022
1 min read

Ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունները, որոնց համաձայն՝ ՊԲ-ի ստորաբաժանումները իբր կրակ են բացել ադրբեջանական Ղափանլու բնակավայրի ուղղությամբ, կեղծ են և ոչ մի առնչություն չունեն իրականության հետ:

Ինչպես տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը, իրականում, նշված հատվածում հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ադրբեջանական զինված ուժերի կողմից:

Արցախի պաշտպանական գերատեսչությունը ևս մեկ անգամ փաստում է իր հավատարմությունը հրադադարի պահպանման շուրջ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածություններին և կոչ անում Ադրբեջանին ձեռնպահ մնալ նման տեղեկատվական խարդավանքներից:

 
 
 

Comments


bottom of page