top of page

Ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել 1 զինծառայողի աճյուն

Jan 26, 2021
1 min read

Ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել 1 զինծառայողի աճյուն։Այս մասին այսօր՝ հունվարի 26-ին, լրագրողներին հայտնեց Արցախի ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

«Ադրբեջանական կողմը Մատաղիսից փոխանցել է մեկ աճյուն։ Նրա ինքությունը հայտնի է դարձել վարորդական իրավունքից։ Նա 1993 թվականին ծնված Աշոտ Լևոնի Խաչատրյանն է, մասնակցել է պատերազմին որպես պահեստազորային։

Մյուս երեք զինծառայողների աճյունները հայտնաբերվել են որոնողական աշխատանքների ընթացքում Ջաբրայիլից»,- նշեց Հունան Թադևոսյանը։

Այսօր 2 խումբ իրականացնում է որոնողական աշխատանքներ Հադրութում։

Հունան Թադևոսյանի խոսքով՝ մինչ օրս ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1287 աճյուն։

 
 
 

Comments


bottom of page