Ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել Իջևանի մարտական դիրքերի ուղղությամբ
Mar 13, 2020
1 min read

Մարտի 13-ին՝ ժամը 12:00-12:30–ին, Իջևանի ուղղությամբ հակառակորդը գնդացրով կրակ է վարել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ` խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Կրակոցների հետևանքով որևէ վնաս չկա, տուժածներ՝ նույնպես»,- ասել է Ստեփանյանը՝ հավելելով, որ հակառակորդի կրակոցները լռել են հայկական կողմի պատասխան կրակոցներից հետո:
Նա նշել է, որ ադրբեջանական կողմի տարածած լուրերը, թե հայկական զինուժը կրակ է բացել Ադրբեջանի Աբասբեյլի գյուղի ուղղությամբ, իրականությանը չեն համապատասխանում. ՀՀ զինված ուժերը հավատարիմ են մնում որդեգրած մարտավարությանը և բնակավայրերի ուղղությամբ չեն կրակում:




Comments