top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Ադրբեջանական զորքերը սեղմում են օղակը, մեծացնում ճնշումը. Տիգրան Աբրահամյան




Ադրբեջանի՝ այս փուլի համար նախանշած քաղաքական պահանջները ՀՀ իշխանությունները հրատապ կերպով իրականացրեցին, իսկ ռազմական առումով՝ ադրբեջանական զորքերը վերադասավորումներ/վերադիրքավորումներ իրականացնելով Արցախի ուղղությամբ, սեղմում են օղակը՝ մեծացնում ճնշումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Մեկ շաբաթ է բոլոր մանրամասներով ուսումնասիրում եմ ադրբեջանական վերջին ագրեսիայի դրդապատճառները։

Ե՛վ քաղաքական, եւ՛ ռազմական, եւ՛ ռեգիոնալ տեսանկյունից, դետալային, հաշվարկված օպերացիա էր։

Ադրբեջանի՝ այս փուլի համար նախանշած քաղաքական պահանջները ՀՀ իշխանությունները հրատապ կերպով իրականացրեցին, իսկ ռազմական առումով՝ ադրբեջանական զորքերը վերադասավորումներ/վերադիրքավորումներ իրականացնելով Արցախի ուղղությամբ, սեղմում են օղակը՝ մեծացնում ճնշումը։

Ստեղծված ռազմաքաղաքական իրադրության պայմաններում, Հայաստանի իշխանությունը գործելու, քայլ անելու հնարավորություն այլեւս չունի, եթե նույնիսկ ինչ-ինչ հրաշքով, նման ցանկություն առաջանար։

Այս ծանր պայմաններում հնարավորության պատուհան կարող է բացվել միայն այն դեպքում, եթե ՀՀ-ում տեղի ունենա իշխանափոխություն, հակառակ դեպքում Ադրբեջանը մինչեւ Երեւան շարժվելու լեգիտիմ հիմքեր է նախապատրաստում եւ որքան իրավիճակը թույլ տա՝ կշարժվի առաջ»,- գրել է նա։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page