top of page

Ադրբեջանական զորքերը կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

Aug 12, 2021
1 min read

Օգոստոսի 11-ին, ժամը 15:30-ից մինչև 20:00, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։


Հայ դիրքապահների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմից տուժածներ չկան:


Ժամը 23:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է:

 
 
 

Comments


bottom of page