top of page
ԼՐԱՀՈՍ
Search

ԱԳՆ մամուլի խոսնակը` Փաշինյանի դիվանագիտական անձնագրի վերաբերյալ

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև եռակողմ հայտարարության ստորագրման օրը ՀՀ կառավարություն ներխուժած անձինք հափշտակել են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Նոյեմբերի 10-ին՝ մի խումբ անձանց ՀՀ կառավարության շենք ներխուժելու ժամանակ հափշտակվել է 14 ՀՀ դիվանագիտական անձնագիր, որոնք նույն օրը ՀՀ ԱԳՆ կողմից չեղարկվել են: Այդ անձնագրերի թվում էր նաև ՀՀ վարչապետի դիվանագիտական անձնագիրը»,- նշել է Նաղդալյանը:

Հունվարի 26-ին «Օրբելի» կենտրոնի նախկին փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանը տեղեկություններ էր հրապարակել այն մասին, թե ադրբեջանցիներն իրեն են տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը:

Նոյեմբերի 10-ին ԼՂ-ում պատերազմի դադարեցման մասին հայտարարությունից դժգոհող քաղաքացիները հավաքվել էին կառավարության շենքի մոտ՝ իրենց բողոքն արտահայտելու համար: Այդ ընթացքում մի խումբ անձինէ ներխուժել էին կառավարության շենք, վնասել գույքը:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page