top of page

ԱԳՆ-ն ժամանակավորապես կորցրել է Իրաքում ՀՀ դեսպանության էջի գործունեության նկատմամբ վերահսկողություն

Oct 14, 2020
1 min read

ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում, որում տեղեկացրել է, որ Իրաքում ՀՀ դեսպանության կառավարումը խաթարվել էր, ինչի հետևանքով ԱԳՆ-ն ժամանակավորապես կորցրել է էջի գործունեության նկատմամբ վերահսկողությունը: «Իրաքում ՀՀ դեսպանության կառավարումը խաթարվել էր, որի արդյունքում ԱԳՆ-ն ժամանակավորապես կորցրել է էջի գործունեության նկատմամբ վերահսկողությունը: Քայլեր են ձեռնարկվում էջի լիարժեք գործունեության վերականգնման ուղղությամբ: Հայցում ենք ձեր բոլորի ներողամտությունը և շնորհակալություն բոլորին աչալուրջ լինելու համար»,- գրել է Նաղդալյանը։


 
 
 

Comments


bottom of page