ԱԳ նախարարը պարտավոր է պարզաբանել. Դանիելյան

Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Ինչպես գիտեք սահմանների փակվելը պայմանավորված էր Արցախում ստատուս քվոյի հետ, որը փոխվել է ուժի կիրառման միջոցով, և այլևս Թուրքիան որևէ պատճառ չունի սահմանը փակ պահել Հայաստանի ուղղությամբ»:
ՀՀ ԱԳ նախարար Ա. ԱՅՎԱԶՅԱՆ։
Ուժի կիրառման միջոցով փոխվել է Արցախի տարածքային ամբողջականությունը, ոչ թե ստատուս քվոն։ Թե՞ թաքուն պայմանագիր է ստորագրվել նաև ստատուս քվոյի մասով։
ԱԳ նախարարը պարտավոր է պարզաբանել՝
- Եթե փոխվել է Արցախի ստատուս քվոն, այդ դեպքում որն է Արցախի նոր ստատուս քվոն։
- Հայաստանը համաձայնե՞լ է Արցախի տարածքների օկուպացիայի հետ։ Եթե այո՛, ապա ում կամ որ ատյանի որոշումով։
- Հայաստանը պատրա՞ստ է արդյոք (նաև տնտեսապես), սահմանները բացել թշնամու առջև, որը տարածքային պահանջներ է ներկայացնում (Սյունիք, Սևան, Երևան...), մեր երկրին»։




Comments