top of page

Աբովյան քաղաքում արձանագրվել են խախտումներ․ՇՎՏՄ

Aug 24, 2020
1 min read


Այսօր՝ օգոստոսի 24-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը կրկնայցեր է իրականացրել

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում և մի շարք այլ համայնքներում: Խախտումներ են արձանագրվել

շինանյութի և բենզինի մանրածախ առևտրի կետերում, որտեղ բացակայել են դիմակներ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկող թերթիկները, փակ աղբամանները և ջերմաչափման գրանցամատյանները:

Դիտարկված խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ, որոնք ներկայացվում են

պարետատուն: Տեսչական մարմինը շարունակում է մշտադիտարկում իրականացնել Հայաստանի

Հանրապետության ամբողջ տարածքում:

Հիշեցնենք, որ տեսչական մարմինը առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական

խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ

առևտրի կետերում հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ շարունակում է

մշտադիտարկումներ իրականացնել պարետի՝ օգոստոսի 18-ի N 253 որոշման համաձայն:

 
 
 

Comments


bottom of page