top of page

ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը կազատվի աշխատանքից

Nov 8, 2020
1 min read

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը կազատվի պաշտոնավարումից, հայտնում են Հանրապետության նախագահի աշխատակազմից։

Հիշեցնենք, որ Միքայել Համբարձումյանը երկար տարիներ ԱԱԾ֊ում էր, նա ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել հոկտեմբերի 8-ին` ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանի պաշտոնանկությունից հետո։

 
 
 

Comments


bottom of page