top of page

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը միանում է «Ազատագրական շարժման» ներկայացրած պահանջներին

Nov 24, 2021
1 min read


Այսօր աշխատանքային հանդիպում է կայացել Ազատագրական շարժմանը միացած Կարին Տոնոյանի, Արա Զոհրաբյանի հետ, քննարկվել շարժման նպատակն ու խնդիրները: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը: «ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը, կարևորելով Շարժման ծավալած ազգանվեր գործունեությունը, առաջ քաշված խնդիրների հրատապ լուծման անհրաժեշտությունը` միանում է առաջ քաշված պահանջներին` - Կանխել սահմանագծման և սահմանազատման հակահայկական ծրագիրը` այդ թվում պահանջելով հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը, - Թույլ չտալ միջանցք տրամադրել թշնամուն, - Պահանջել, որ Հայաստանի իշխանությունները լիարժեք զինեն առաջնագիծը և պաշտպանեն ՀՀ տարածքային ամբողջականությունը»,- նշված է հաղորդագրությունում:

 
 
 

Comments


bottom of page