top of page

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ

May 28, 2021
1 min read

ԱԱԾ պահեստազորի սպաների միության պատվիրակությունն երեկ հանդիպում է ունեցել Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ, ստացել Վեհափառի հայրապետական օրհնությունը։ Այս մասին տեղեկանում է ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ-ի ֆեյսբուքյան էջից։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի ու Արցախի շուրջ ծավալվող զարգացումներին, ահագնացող սահմանային միջադեպերին։ Ազգի հոգեւոր միասնության ամրապնդման հարցում, որպես ազգային բացառիկ նշանակության անվտանգային խնդիր, կարեւորվել է Հայոց Եկեղեցու ջանքերի շարունակական գործադրումը։

 
 
 

Comments


bottom of page