top of page

ԱԱԾ-ն ՊՆ-ի փոխարեն կիրականացնի սահմանի պահպանությունը. Սյունիքում զորամաս կկառուցվի

Mar 17, 2022
1 min read

Կառավարություն իր այսօրվա՝ մարտի 17-ի նիստում որոշեց Գորիս-Խնձորեսկ մայրուղի 3 հասցեում գտնվող, ընդհա¬նուր 10,63 հա մակերեսով հողամասը (կադաստրային արժեքը` մոտ 199,6 մլն դրամ) հատկացնել ԱԱԾ-ին:

Որոշման հիմնավորման մեջ նշված է, որ Ագգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը փուլային տարբերակով Պաշտպանության նախարարությունից ընդունելու են հայ-ադրբեջանական պետական ամբողջ սահմանի պահպանությունը, իսկ այդ նպատակով անհրաժեշտ է ԱԱԾ սահմանապահ զորքերում իրականացնել բարեփոխումներ: Նախատեսվում է սահմանապահ զորքերի անձնակազմի թվի ավելացում, զորքի համար մշտական տեղակայման վայրերի կառուցում, պետական սահմանի ինժեներական կահավորում, սահմանապահ ստորաբաժանումների տեխնիկական հագեցվածություն:

Նախագծի ընդունման արդյունքում ԱԱԾ-ին կամրացվի նոր հողամաս, որը կհատկացվի ԱԱԾ սահմանապահ զորքերին` իրենց առջև դրված խնդիրների արդյունավետ լուծման համար:

 
 
 

Comments


bottom of page