Զվարթնոցի մայր տաճարի հարևանությամբ մեկնարկել է «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը
Զվարթնոցի մայր տաճարի հարևանությամբ ընթանում է «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը: Ներկա են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր:

Մրցանակաբաշխության երկու հատուկ մրցանակներից մեկը հանձնվել է նոր կորոնավիրուսը հաղթահարած Պետրոս Պետրոսյանին երկրորդը այգեպարցի Սամվել Ուդումյանը հանձնել է ժամկետային զինծառայող Նարեկ Հակոբյանին, ով իր ելույթի սկզբում հուզվել է: Հանդիսատեսն, այդ թվում՝ ՀՀ վարչապետը, զինվորին քաջալերել են ծափերով, որից հետո նա ասել է.
«Ես իմ բոլոր զինակիցների անունից խորհին շնորհակալություն եմ գնահատանքի համար, վստահեցնում եմ, որ այսօր հայ զինվորականն ունի բարձր մասնագիտական գիտելիքներ, մարտունակ է և ամուր կանգնած Հայոց երկրի սահմաններին՝ անկոտրում վճռականությամբ, հաղթողի հոգեբանությամբ՝ կատարելու իր առջև դրված յուրաքանչյուր խնդիրը: Իսկ հարկ եղած դեպքում՝ դիմագրավելու հակառակորդի կողմից ցանկացած ոտնձգություն»:
Ի դեպ, այս երկու հատուկ մրցանակներից զատ, նախատեսված է ևս 13 մրցանակ:
Մրցանակաբաշխության ավարտին կարճատև ասուլիս է լինելու միջոցառման հատուկ մրցանակակրի մասնակցությամբ։




Comments