Search

#Zoom-ի շուկայական արժեքը գերազանցել է 50 միլիարդ դոլարը



Zoom տեսակոնֆերանսների հավելվածի շուկայական արժեքն առաջին անգամ գերազանցել է 50 մլրդ դոլարը՝ համաձայն առևտրային բորսաների տվյալների: Մայիսի 29-ին NASDAQ բորսայում ընկերության բաժնետոմսերի գինն աճել է 9,74%-ով (1 բաժնետոմսի գինը՝ 179,48 դոլար): Որից հետո ընկերության շուկայական գինը կազմել է 50․61 մլրդ դոլար։

Ըստ մասնագետների՝ 2020 թվականի ընթացքում Zoom-ի շուկայական արժեքն ավելացել է 30 մլրդ դոլարով:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia