top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Ալիևի հայտարարությունը հուզական էր. Զոհրաբ Մնացականյանը` ղարաբաղյան գործընթացի մասին

Ղարաբաղի հարցի կարգավորման առնչությամբ խաղաղ գործընթացն այլընտրանք չունի։ Այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը` անդրադառնալով ԼՂ հարցի կարգավորման հարցին։

«Հայաստանը շատ հետևողական է եղել իր մոտեցումներում խաղաղ գործընթացի վերաբերյալ։ Հայաստանն ու Արցախը հզոր են և պատրաստ պաշտպանելու իրենց և իրենց ժողովուրդների շահերը։ Մենք մնում են բացարձակ հավատարիմ գործընթացի` խաղաղ կարգավորմանը»,–ասաց Մնացականյանը։ Հարցին, թե ինչպես է վերաբերվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե Հայաստանը ձախողել է բանակցությունները, Մնացականյանը պատասխանեց, որ շատ հուզական հայտարարություն է, դրան անդրադառնալ չի ուզում։ Նա հիշեցրեց, որ Ադրբեջանի արտգործնախարարի հետ այս տարվա հունվարին է հանդիպում եղել, որից հետո կորոնավիրուսային իրավիճակի պատճառով հանդիպում չի կազմակերպվել։ Սակայն, ըստ նախարարի, բանակցային գործընթացը կանգ չի առել։ Հիմա էլ պայմանավորվածություն են ձեռք բերում երկու երկրների արտգործնախարարների հանդիպման համար։ Նախարարը Եռաբլուրում է Անկախության օրվա կապակցությամբ` վարչապետի և նախագահի գլխավորությամբ։






0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page