top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Ամեն ինչ լավ է լինելու․ զինվորների հուզիչ տեսաուղերձը ծնողներին


Արցախի պաշտպանության բանակի զինվորներն ուղերձ են հղել հայրենակիցներին, հատկապես այն ընտանիքներին, որոնց զավակներն այս պահին պարտադիր ժամկետային զինծառայություն են անցնում։

«Այստեղ մենք կատարում ենք անչափ բարդ ու պատասխանատու առաքելություն, պաշտպանում ենք մեր հայրենիքն ու ձեր խաղաղ առավոտները։ Մենք պետք է վստահ լինենք, որ ոչ մի դավադիր ուժ չի խանգարի մեր խնդրի կատարմանը»,- ասում են զինվորներն ու բացատրում, որ նման դավադիր ուժ կարող է հենց համավարակը դառնալ, եթե այն ներթափանցի Զինված ուժեր։

«Խնդրում են՝ լինել ըմբռնող ու համբերատար, ամեն ինչ լավ է լինելու»,- ասում են լուսավոր աչքերով սահմանին ամուր կանգնած մեր տղաները։


Հիշեցնենք, որ կորոնավիիրուսի համավարակով պայմանավորված` ՊԲ զորամասերում շարունակում են գործել մի շարք սահմանափակումներ, մասնավորապես՝ արգելվում են զինծառայողների հետ տեսակցությունները, բոլոր տեսակի արձակուրդներն ու ազատ արձակումները:



0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page