Search
Այդ տարածաշրջանում թուրքեր չկային. Կոնստանտին Զատուլինը

Սոլովյով Live հաղորդման ընթացքում ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը խոսել է Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունից։ Նա մասնավորապես հիշատակել է 1915 թվականի ցեղասպանությունն ու դրան հաջորդած դեպքերը։ Նաև քմծիծաղով է վերաբերում Ադրբեջանի՝ օկուպացրած տարածքներ ձևակերպմանը․
«Ի՞նչ օկուպացրած տարածքների մասին է խոսքը։ Ես եղել եմ Լեռնային Ղարաբաղում ու տեսել եմ 9-10-րդ դարերի տաճարները։ Այդ ժամանակների՞ց են օկուպացրել։ Երբ այդ տաճարները կառուցվում էին, նրանք գոյություն էլ չունեին, այդ տարածաշրջանում թուրքեր չկային»,- ասել է Կոնստանտին Զատուլինը։