YouTube-ում հնարավոր կլինի նաև խաղեր խաղալ
YouTube-ում տեսանյութեր նայելուց բացի, շուտով հնարավոր կլինի նաև խաղեր խաղալը։ Վիդեոծառայությունն սկսել է փորձարկել YouTube Playables խաղային ինտերֆեյսը YouTube Premium բաժանորդների համար։
Խոսքն իրականում փոքր խաղերի մասին է, որոնք աշխատում են անմիջապես YouTube-ի էջում՝ ինչպես աշխատասեղանի տարբերակի բրաուզերում, այնպես էլ բջջային հավելվածում։
Քանի որ նոր հնարավորությունը դեռ փորձարկման փուլում է, այն այժմ հասանելի է միայն փոքր թվով օգտատերերի համար, եթե դրա հասանելիությունը կարելի ստուգել YouTube-ի փորձարարական բաժնում:
Նախագծի մասին այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում, սակայն, ընդհանուր առմամբ, Google-ի մոտեցումը բավականին պարզ է՝ YouTube-ի ակտիվ օգտատերերին տրամադրել այլ տեսակի բովանդակություն, որը նրանց ավելի երկար կպահի հարթակում:
Սա, ի դեպ, առաջին անգամը չէ, որ YouTube-ի մայր ընկերությունը Google-ն քայլեր է անում խաղերի ոլորտում։ Google-ը որոշ ժամանակ առաջ ուժերը փորձել էր Stadia նախագծի հետ խաղերում, սակայն արագ փակել էր այն:
Վերջերս հայտնի դարձավ, որ YouTube փորձարկում է նոր գործառույթ, որն օգտատերերին թույլ կտա հարթակում երգ որոնել՝ պարզապես երգելով դրանից մի հատված: YouTube-ը կկարողանա ճանաչել երգը՝ լսելով դրանից մի կարճ հատված, ընդորում՝ ինչպես մարդու կողմից կենդանի կատարմամբ, այնպես էլ այլ սարքերի ձայնագրության նվագարկմամբ, ինչպես Shazam հավելվածի դեպքում է։
Գործառույթը ներկայումս հասանելի է Android հավելվածի սահմանափակ թվով օգտվողների։
Comments