Search

Youtube-ը ավելի քան 1 միլիոն տեսանյութ է հեռացրել, կապված` կորոնավիրուսի հետ


Youtube-ը 2020 թվականի փետրվարից ավելի քան 1 միլիոն տեսանյութ է հեռացրել, որոնք կապված են «կորոնավիրուսի մասին վտանգավոր տեղեկատվության» հետ:

Ջնջված տեսանյութերը պարունակել են համավարակի վերաբերյալ կեղծ պնդումներ, ինչպիսիք են բուժման կեղծ մեթոդները:

Տեսանյութերը հեռացվել են՝ համաձայն YouTube-ի քաղաքականության, որով հատուկ ուշադրություն է դարձվում «ցանկացած տեսանյութի հեռացմանը, որը կարող է ուղղակիորեն լուրջ վնաս հասցնել իրական աշխարհում», - իր բլոգում գրել է YouTube-ի արտադրանքի տնօրեն Նիլ Մոհանը:

Դրանով Մոհանը պաշտպանել է YouTube-ի ապատեղեկատվության քաղաքականությունը եւ նախազգուշացրել է ավելի ագրեսիվ ջնջման քաղաքականություն մասին: «Հեռացման չափազանց ագրեսիվ մոտեցումը նույնպես զսպող ազդեցություն կունենա ազատ խոսքի վրա: Հեռացնելը կոպիտ գործիք է եւ չափազանց լայն կիրառման դեպքում կարող է ազդանշան ուղարկել, որ վիճելի գաղափարներն անընդունելի են», - նշել է նա:

Ինչ վերավերում է COVID-19-ի մասին տեղեկատվությանը, YouTube-ը ապավինում է Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների (CDC) եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) համաձայնությանը` կեղծ պնդումները բացահայտելու համար: Սակայն այլ դեպքերում, նրա խոսքով, «ապատեղեկատվությունը պակաս ակնհայտ է»: «Հստակության բացակայության դեպքում, արդյո՞ք տեխնոլոգիական ընկերությունները պետք է որոշեն, թե երբ եւ որտեղ սահմաններ դնեն ապատեղեկատվության մութ տարածքում: Իմ համոզմունքն է՝ ոչ», - ասել է Մոհանը:

Լեռնային Ղարաբաղը երբեք չի կարող Ադրբեջանի մաս լինել. EAFJD

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով. եղանակը Հայաստանում

«Սրանք այն կետերն են, որը պետք է հրպարակային հնչեցնի Հայաստանի ղեկավարը Ալիևի հետ հանդիպմանը»

Անհայտ ծագումնաբանության սուր, ծանր հեպատիտների դեպքերն երեխաների շրջանում շարունակվում են

Հայաստանը պետք է պարզաբանի՝ ինչ նկատի ունի Արցախի վերջնական կարգավիճակի մասին խոսելով

Արցախի Մարտակերտ քաղաքում ընդդիմությանը աջակցող հավաք է անցկացվել

Հայաստանի առջև կանգնած մարտահրավերները և լուծումները թեմայով քննարկում Ֆրանսիայի հրապարակում

ԼՐԱՀՈՍ
practice cover.png