Search

«Youth Talk»-ը հյուրընկալել էր եվրոպական 12 երկրի երիտասարդների


Կամավորների միջազգային օրը Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) նախաձեռնությամբ տեղի ունեցավ իր բնույթով բացառիկ միջազգային «Youth Talk»-ը, որին մասնակցում էին բանախոսներ Հայաստանից, Բելգիայից, Ռումինիայից, Լիտվայից, Ուկրաինայից և Կիպրոսից։ «Youth Talk»-ը բաղկացած էր երեք հիմնական թեմայից՝ «Ժողովրդավարական համակարգ և հաղորդակցություն», «Համաճարակ և երիտասարդական ձեռներեցություն», «Կամավորություն. ձեռքբերումներ և մարտահրավերներ»։ Միջոցառման իրականացման մեթոդը նույնպես բացառիկ էր, այն միավորում էր պանելային քննարկումը, ելույթն ու Պեչա-Կուչան՝ փոփոխված տարբերակով։ Յուրաքանչյուր թեմայի շուրջ ելույթ ունեցան տարբեր երկրներից 3 բանախոս, թեմայի ավարտին տեղի ունեցան պանելայն քննարկում։ «Հայաստանում կամավորության խթանման հիմնական շարժիչ ուժը հասարակական կազմակերպություններն են։ Անգնահատելի է հատկապես Հայաստանի ամենամեծ երիտասարդական կառույցի՝ Երիտասարդական ակումբների դաշնության դերը ոլորտում, որը 90-ականներից սկսած բացում է երիտասարդական աշխատանքը և խթանում կամավորությունը։ Կամավորության միջազգային օրը կազմակերպված երիտասարդների կողմից տոնելու լավագույն ձևը ովանդակային քննարկումն էր», - իր խոսքում նշեց Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ, երիտասարդության, կրթության և գիտության հարցերով միջազգային փորձագետ Ատոմ Մխիթարյանը։ Կամավորությունը չի ճանաչում տարիք, սեռ, բնակության վայր, միավորում է բազմաթիվ մարդկանց՝ ի շահ հանրության։ «Youth Talk»-ը եվրոպայի տարբեր անկյուններից Երևանում էր հյուրընկալել հասարակական կազմակերպությունների, բարձրագույն ուսումնական հաստատությունների, խորհրդատվական կազմակերպությունների ներկայացուցիչների և փորձագետների։ «Youth Talk»-ին ամփոփվեցին նաև Երիտասարդական ակումբների դաշնության «Vote!» և «Job4You» միջազգային երկարաժամկետ ծրագրերը։ «Vote!» ծրագիրը մեկնարկել էր 2018 թվականին և միտված էր խթանելու երիտասարդների դերը քաղաքական և քաղաքացիական կյանքում, վերաարժևորելու մեր ժողովորդավարական համակարգերը, հասկանալու բացերն ու առանձնահատկությունները։ Խորհրդանշական է, որ ծրագրի ամփոփման օրը, Հայաստանի բազմաթիվ համայնքներում ընթանում էին ՏԻՄ ընտրություններ։ Մակեդոնացի Վեսնա Մարկոսկան հրաշալի տպավորություններ ունի Հայաստանում կազմակերպված միջազգային ծրագրի ամփոփիչ աշխատանքներից և «Youth Talk»-ից, նշում է, որ իր համար բացահայտում էր Հայաստանը և բարձրակարգ կազմակերպվածությունը: Խորվաթացի Սանդա Գռուդիկ Կվասիցը, ով գիտության և միջազգային համագործակցության գծով փոխդեկան է աշխատում, ոգևորված է և մտքում տարբեր գաղափարներ են ծնվել, որը հնարավորություն կտա ավելի խորացնել համագործակցությունը Հայաստանի երիտասարդական ակումբների դաշնության հետ: «Youth Talk»-ին մասնակցում էին Ռումինիայի, Բուլղարիայի, Ուկրաինայի, Մակեդոնիայի, Խորվաթիայի, Կիպրոսի, Մոլդովայի, Բելգիայի, Իտալիայի, Լիտվայի, Վրաստանի, Լեհաստանի երիտասարդական կառույցների և գիտական համայնքի ներկայացուցիչներ:


Մոսկվային եւ Մինսկին միավորման գործընթացների արագացման են դրդրում. Պուտին

Ամենայն Հայոց Կաթողիկոսության ներկայացուցիչները մեկնել են Անթիլիաս

Ուժի մեջ են մտնում Քրեական, Քրեական դատավարության և Քրեակատարողական նոր օրենսգրքերը

Ավստրալիան եւ Ֆրանսիան հարաբերությունների «նոր սկիզբ» են ազդարարել

«Դիմադրություն» շարժման առաջիկա անելիքները

Հունգարիան կարագացնի իր պաշտպանության զարգացման ծրագիրը

Արթուր Խաչատրյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից

ԼՐԱՀՈՍ
practice cover.png