top of page

Ընդդիմադիր քաղաքական ուժերի հավաք-երթի ավարտին տեղի է ունեցել հրմշտոց, միջամտել է ոստիկանությունը

Nov 12, 2020
1 min read

Երթով Երևանի Մատենադարանից ԱԱԾ շենք, այնուհետև Ազատության հրապարակ ժամանած 17 կուսակցությունների ներկայացուցիչները հանդես են եկել հայտարարություններով:

Ելույթներ են ունեցել «Բարգավաճ Հայաստան» և ՀՅԴ կուսակցությունների ներկայացուցիչները: ՀՅԴ բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը  պնդել է իրենց պահանջն ու խոսել իրավիճակից դուրս գալու սահմանադրական ուղիների մասին:

Ժամը 19:30-ին հանրահավաքն ավարտվել է, բայց քաղաքացիների միջև սկսվել է հրմշտոց, որին միջամտել է ոստիկանությունը ու սկսել բերման ենթարկել քաղաքացիների:

 
 
 

Comments


bottom of page