Search

Yerevan Jazz Fest-ի շրջանակում Ջազ նվագախումբը ջազային տրամադրություն նվիրեց հանդիսատեսին


Ջազային ինքնատիպ տրամադրություն՝ ջազային փառատոնի շրջանակում. Հայաստանի պետական ջազ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ, հանդես եկավ ամենամյա Yerevan Jazz Fest-ի շրջանակում:

Հոկտեմբերի 30-ին Արամ Խաչատրյան համերգասրահում անցկացված երեկոյի ընթացքում նվագախմբի հետ հանդես եկան ճանաչում վայելող երաժիշտներ Վահագն Հայրապետյանը, Լևոն Մալխասյանը, ինչպես նաև արտերկրից ժամանած հյուրեր Ագաթա Իրակեման և Ջոն Մարշալը: Հնչեցին հայտնի ջազային մեղեդիներ՝ գործիքավորված նվագախմբի համար, ինչպես նաև լատինաամերիկյան տաք ռիթմեր:

«Շատ եմ կարևորում Yerevan Jazz Fest-ի առկայությունը: Այն ամենամյա փառատոն է, անցկացվում է արդեն հինգերորդ տարին: Փառատոնի շնորհիվ ներգրավվում են էլ ավելի երիտասարդ ունկնդիրներ: Ուրախ եմ, որ քաղաքը ողողված է ջազային երաժշտության հնչյուններով, և փառատոնի շրջանակում հանդես են գալիս  արտիստներ այլ երկրներից: Նվագախմբի հետ, բացի մեր անվանի, աշխարհահռչակ, սիրելի գործընկերներից՝ Վահագն Հայրապետյանից և Լևոն Մալխասյանից,  հանդես եկան նաև բացառիկ հյուրեր՝ արտերկրից ժամանած Ագաթա Իրակեման և Ջոն Մարշալն, ովքեր առաջին անգամ են Երևանում»,-նշում է Հայաստանի պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունցը՝ առանձնահատուկ ընդգծելով, որ տպավորված է համերգին հանդես եկած մենակատարների հետ համագործացությամբ:

Համերգն անցավ լեփ-լեցուն համերգասրահում՝ հանդիսատեսի ջերմ արձագանքների ներքո:

Հավելենք, որ Yerevan Jazz Fest-ն ամեն տարի կազմակերպվում է «Մեցցո Պրոդաքշն»-ի և Ջազի հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ: Փառատոնի շրջանակում ամեն տարի իրականացվում են են տարաբնույթ համերգներ արտերկրից Հայաստան ժամանած հայտնի արտիստների և տեղի ճանաչում վայելող կոլեկտիվների մասնակցությամբ: Ի դեպ, Հայաստանի պետական ջազ նվագախումբն առաջին անգամ չէ, որ մասնակցում է այս ինքնատիպ իրադարձությանը: Կոլեկտիվը հանդես է եկել նաև նախորդ փառատոնների շրջանակում: 

Արա Այվազյանը հանդիպել է Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղարի հետ

Մահացել է Եղիշե Չարենցի թոռնուհին

Հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1248 և մահվան 31 նոր դեպք

Նոյեմբերի 9-ին կապիտուլյացիայից հետո ձեր իշխանությունն ապալեգիտիմացվել է նաև դրսում. Աշոտյան

Երկիր ենք կորցրել և օրեցօր շարունակում ենք մնացածը նույնպես կորցնել. Իշխանյան

Փենսիլվանիայի դատարանը մերժել է նախագահական ընտրությունների արդյունքների հետ կապված Թրամփի բողոքը

«Փաստ». Ի՞նչ բանագնացներ է ուղարկել Նիկոլ Փաշինյանը Արթուր Վանեցյանի մոտ

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: