top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Երևանի և Արցախի շախմատի ֆեդերացիաների միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել


Քիչ առաջ Ստեփանակերտում հպարտությամբ ստորագրեցի Երևանի և Արցախի շախմատի ֆեդերացիաների միջև համագործակցության հուշագիրը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ,  Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը։ «Այն համատեղ աշխատանքի լայն ու բազմակողմանի գործակցություն է ենթադրում՝ փորձի փոխանակումից մինչև ուսումնամարզական հավաքներ, փոխայցեր, շախմատի մասսայականացմանը նպաստելու միջոցառումներ, տեղեկատվական հարթակներում աջակցություն և այլն: Երևանում և Արցախում շախմատը նոր տարածվածության, որակի ու սերնդափոխության հասցնելու գործում մենք միակամ ենք: Շնորհակալություն եմ հայտնում Արցախի ֆեդերացիայի նախագահ Ջիվան Հայրապետյանի պատրաստակամության համար: Հիշեցնեմ նաև, որ սեպտեմբերի 2-ին՝ Արցախի հռչակման օրը, Երևանի և Արցախի ֆեդերացիաների միջև տեղի կունենա հատուկ մրցաշար, որի ընթացքում կխաղամ նաև ես»:



0 comments

Kommentare


bottom of page