top of page

Yandex Go հավելվածում հասանելի է նաև ուղղաթիռի պատվերը

Նոր՝ Ultima ծառայության գործարկմամբ Yandex Go հավելվածում այժմ հնարավոր է պատվիրել ուղղաթիռով թռիչք՝ անհատական երթուղի՝ Copter սակագնով կամ ճանաչողական զբոսաշրջություն՝ Sky Tour սակագնով։ Օդային փոխադրումներն իրականացնում է ծառայության գործընկեր Armenian Helicopters ընկերությունը։

Ուղղաթիռային տուրերը հասանելի են տարբեր ուղղություններով, այդ թվում՝ Դիլիջան, Սևան, Մեղրի, Գորիս, Երևանի ջրամբար, Քարերի սիմֆոնիա, Գառնու կիրճ և այլ վայրեր։ Copter սակագնով չարտերային թռիչքները, որոնք իրականացվում են անհատական երթուղով,  հնարավոր է պատվիրել Երևանից և այլ քաղաքներից։ Հավելվածում բացվող ցանկից կարելի է ընտրել տվյալ պահին հասանելի ուղղությունը։

Պատվերն անհրաժեշտ է գրանցել թռիչքից նվազագույնը 2 ժամ և առավելագույնը մեկ ամիս առաջ։ Վճարումը կատարվում է նախապես՝ բանկային քարտով, որը կցված է Yandex Go հավելվածին։ Copter սակագնով թռիչքի արժեքը հաշվարկվում է ըստ րոպեների և կախված է տևողությունից, իսկ Sky Tour սակագինն ունի ֆիքսված արժեք։

Commentaires


bottom of page