Search

Windows-ում անհայտ սխալ են հայտնաբերել


Անհայտ սխալը թույլ չի տվել Windows-ի օգտվողներին թարմացնել համակարգը, նշել է Lenta.ru-ն:

KB5003173-ի թարմացումը հնարավոր չէ տեղադրել 0x800f0922 կոդի սխալի պատճառով: Տեղադրման դեպքում օպերացիոն համակարգը բեռնում է Chromium Edge հավելվածը, բայց արդյունքում սկավառակի վրա հայտնվում է դատարկ թղթապանակ:

Ավելի ուշ օգտվողները հայտնել են, որ Edge բրաուզերի ամբողջական վերականգնումը թույլ է տվել կատարել տեղադրումը: Թարմացումն ավարտելու համար հարկավոր է բացել Program Files (x86) գրացուցակը, այնուհետեւ Microsoft թղթապանակը եւ ջնջել Edge գրացուցակը: Դրանից հետո պետք է նորից տեղադրել թարմացումը:

Microsoft-ի ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանել այս խնդիրը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Windows-ի թարմացման կենտրոնի» միջոցով AMD դրայվերի տեղադրման ժամանակ հայտնվել էր «մահվան կապույտ էկրան» (Blue Screen of Death): Ավելի ուշ ընկերությունը հեռացրել էր թարմացումը:

Ավստրալիայի վարչապետն ընդունել է իր պարտությունը խորհրդարանական ընտրություններում

Լիտվայի նախագահը ծանոթացել է հայ միջնադարյան մատենագրությանը

Հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել․ ՊՆ

Այս օրերին Փաշինյանի կողմից ձեռք բերվելիք պայմանավորվածությունը լեգիտիմ չէ. Վանեցյան

Վաղը օրը նվիրելու ենք բովանդակային հարցերի քննարկմանը

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով

Աստված վերջապես թող վճռականություն և ուժ տա սեփական ցավին անտարբեր մեր ժողովրդին. Զաքարյան

ԼՐԱՀՈՍ
practice cover.png