top of page

WhatsApp-ը սկսում է արգելափակել «բողոքող օգտատերերի» զանգերն ու հաղորդագրությունները

May 16, 2021
1 min read

WhatsApp մեսինջերը սկսում է արգելափակել այն օգտատերերի զանգերն ու հաղորդագրությունները, որոնք հրաժարվել են ընդունել գաղտնիության նոր քաղաքականությունը, գրում է DW-ը:

Այսօրվանից օգտատերերը, որոնք չեն համաձայնվել փոփոխված կանոնների հետ, կարող են միայն պատասխանել մուտքային զանգերին եւ հաղորդագրություններին: Այնուհետեւ՝ մի քանի շաբաթվա ընթացքում նրանց ամբողջությամբ կարգելեն ուղարկել հաղորդագրություններ եւ կատարել զանգեր, ինչպես նաեւ ստանալ ծանուցումներ մուտքային հաղորդագրությունների մասին:

2021 թվականի հունվարի սկզբում WhatsApp մեսինջերի վարչական բաժինը օգտատերերի հետ համաձայնագրի մեջ կետ է ավելացրել, որի համաձայն՝ դրա օգտատերերի անձնական տվյալները կտրամադրվեն Facebook-ի հավելվածների բոլոր ընտանիքների տնօրինմանը: Օգտատերերին առաջարկվում է ընդունել նոր կանոնները մինչեւ փետրվարի 8-ը հավելվածի հետ համագործակցությունը շարունակելու համար:

 
 
 

Comments


bottom of page