WhatsApp-ը նոր և օգտակար գործառույթ ունի (լուսանկար)
WhatsApp հանրահայտ մեսենջերում հայտնվել են տեքստի ֆորմատավորման նոր հնարավորություններ. այժմ արդեն հաղորդագրություններում հնարավոր է տեքստը կառուցվածքավորել, ընդգծել մեջբերումները և օգտագործել տեքստի ֆորմատավորման այլ տեսակներ:
Ինչպես հայտնում է The Verge-ը, տեքստն ընդգծելու համար արդեն գոյություն ունեցող մեթոդներին (թավ (*Text*), շեղատառ (_Text_), ընդգծված (~Text~) և Monospaced տառատեսակ (``Text```), երբ բոլոր տառերին հատկացված է հավասար հորիզոնական տարածք) ավելացվել են նորերը: Այսպես, այժմ հնարավոր է ցուցակներ ստեղծել մարկերներով (- Text) և համարակալմամբ (1. Text):
Բացի դրանից՝ մեսենջերում այժմ հնարավոր է ընտրել մեջբերում (> Text) և տեղադրել կոդի հատվածներ՝ պահպանելով ֆորմատավորումը (`Text`).
Նոր գործառույթներն արդեն հասանելի են WhatsApp-ի բոլոր օգտատերերին (Android, iOS, Mac), ինչպես նաև մեսենջերի վեբ տարբերակում։ Բայց դեռ հայտնի չէ՝ արդյոք նոր ֆորմատավորումն աշխատում է Windows օպերացիոն համակարգով հավելվածներում։
Նշենք, որ տեքստի ֆորմատավորման նմանատիպ մեթոդներ կան նաև Telegram-ում, սակայն այնտեղ դա իրականացվում է շատ ավելի պարզ. պարզապես անհրաժեշտ է ընտրել տեքստը և բացվող ընտրացանկում ընտրել ֆորմատավորման տեսակը:
Comments