Վլադիմիր Պուտինը տեսաուղերձով հանդես կգա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի համար տեսաելույթ է ձայնագրել։ Այս մասին է հայտնել «Ռոսիա 1» հեռուստաալիքը:
Ելույթը կցուցադրվի սեպտեմբերի 22-ին ՝ Գլխավոր ասամբլեայի քննարկումների առաջին օրը: ՄԱԿ-ում բարձր մակարդակի հանդիպումների շաբաթը կանցկացվի վիրտուալ ձևաչափով:
Ենթադրվում է, որ դահլիճում յուրաքանչյուր երկրից ներկա կլինի միայն մեկ ներկայացուցիչ։ Պետությունների ղեկավարներն ու Գլխավոր ասամբլեայի նախարարներն առաջարկել են տեսաելույթերով հանդես գալ, որոնք դահլիճում կցուցադրվեն քննարկումների ընթացքում:
Մեկ այլ ձևաչափ էլ է առաջարկվում․ ելույթները կարող են կարդալ մշտական ներկայացուցիչները: ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Դյուժարիկը նշել է, որ կազմակերպությունն արդեն ստացել է 26 տեսաելույթներ ։
Միևնույն ժամանակ, ղեկավարներին արգելված չէ ներկա գտնվել Գլխավոր ասամբլեայի աշխատանքներին և ելույթով հանդես գալ դահլիճում, այդ դեպքում ստիպված կլինեին երկշաբաթյա կարանտին անցնել ՝Նյու Յորք ժամանելուն պես:
Նյու Յորքը, որտեղ գտնվում է ՄԱԿ-ի կենտրոնակայանը, կորոնավիրուսի տարածման ցուցանիշով համարվում էր համավարակի կենտրոնը։ Համաճարակային իրավիճակի պատճառով է ,որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանը չի անցկացվի սովորական ձևաչափով:
Comentarii