Search

Viber-ը գործարկում է երկաստիճան աուտենտիֆիկացիան՝ ի պաշտպանություն օգտատերերի

Viber մեսենջեր մուտք գործելիս օգտատերերն այսուհետ կկարողանան վավերացնել հաշիվը՝ անձնական էջն ու տվյալները հետագայում պաշտպանելու համար։



Օգտատերերի գաղտնիությունն ու անվտանգությունն առաջնահերթություն են Viber-ի համար։ Այդ իսկ պատճառով ընկերությունը մշտապես աշխատում է նոր լուծումների ներդրման վրա, ինչպիսին է երկաստիճան իսկության հաստատումը: Viber-ի հաղորդագրություններն արդեն իսկ լռելյայնորեն գաղտնագրված են ծայրից ծայր (End-to-end) կոդավորմամբ, ուստի խոսակցություններին կողմնակի անձինք հասանելիություն չեն կարող ունենալ, իսկ անհետացող հաղորդագրությունների շնորհիվ օգտատերերը կարող են վերահսկել՝ հաղորդագրությունները որքան երկար տեսանելի լինեն: Վերջին նորամուծությունը ևս մեկ անգամ հաստատեց, որ Viber-ն ապահովում է առավելագույն գաղտնիություն օգտատերերի համար, և նրանք Viber-ով շփվելիս կարող են վստահ լինել իրենց տվյալների անվտանգության հարցում:

Երկաստիճան աուտենտիֆիկացումն ակտիվացնելու համար անհրաժեշտ է ստեղծել վեցանիշ PIN կոդ և հաստատել էլ. փոստի հասցեն: Այնուհետև անհրաժեշտ կլինի մուտքագրել PIN կոդը՝ բջջային սարքի կամ համակարգչի միջոցով Viber մուտք գործելու համար: Եթե ​​օգտատերը մոռանա կոդը, նա կկարողանա վերականգնել գաղտնաբառը՝ օգտագործելով նախկինում վավերացված էլեկտրոնային հասցեն։

Բացի այդ, կողմնակի անձինք չեն կարողանա դեակտիվացնել Viber-ի հաշիվը համակարգչի միջոցով։ Յուրաքանչյուրը, ով կփորձի անջատել Viber հաշիվը աշխատասեղանի միջոցով, պետք է օգտագործի PIN կոդը:

Նոր գործառույթը թույլ է տալիս օգտատերերին ավելի մեծ պաշտպանություն ապահովել իրենց հաշիվների գաղտնիության համար: Պլատֆորմում չստուգված հաշիվների քանակի կրճատումը ոչ միայն կհանգեցնի սպամի քանակի էլ ավելի նվազմանը, այլև ավելի արդյունավետ և կայուն կդարձնի օգտատերերի հետ հաղորդակցվելու ծառայությունն ամբողջ աշխարհում: Ապագայում Viber-ը մտադիր է ներդնել նաև կենսաչափական ստուգման հնարավորություն։

«Viber-ի օգտատերերի գաղտնիությունը մեր առաջնահերթությունն է: Մենք տրամադրում ենք անվտանգ, ծայրից ծայր ծածկագրված հաղորդակցման հավելված և ձգտում ենք բարելավել մեսենջերի հնարավորությունները, և այս նոր գործառույթով մենք ևս մեկ քայլ առաջ ենք գնում այդ ուղղությամբ», - ասաց Rakuten Viber-ի ՏՏ տնօրեն Ամիր Իշ-Շալոմը: «Երկաստիճան աուտենտիֆիկացիայի օգնությամբ օգտատերերն այլևս չեն անհանգստանա անվտանգության համար, և բիզնեսի ներկայացուցիչների հետ միասին նրանք կհամոզվեն, որ Viber-ը ներդնում է նորագույն տեխնոլոգիաները՝ պաշտպանելու տվյալները հարթակում»:

Viber-ի նոր գործառույթը սկզբում կգործարկվի եվրոպական որոշ երկրներում, այնուհետև հասանելի կդառնա ամբողջ աշխարհում:


Rakuten Viber-ի մասին.

Viber-ը զանգեր կատարելու և հաղորդագրություններ ուղարկելու հավելված է, որը հնարավորություն է տալիս բոլորին մշտապես լինել կապի մեջ անկախ գտնվելու վայրից։

Ամբողջ աշխարհում մեր օգտատերերը միմյանց անվճար տեքստային հաղորդագրություններ են ուղարկում, տեսազանգեր կատարում, զրուցում խմբային զրուցարաններում, հաղորդակցվում նախընտրած բրենդների և հայտնի մարդկանց հետ, ինչպես նաև հետևում նորություններին: Մենք երաշխավորում ենք հավելվածից օգտվողների ազատությունն ու անվտանգ հաղորդակցությունը:

Viber-ը պատկանում է Rakuten Inc.-ին, որը էլեկտրոնային առևտրի և ֆինանսական ծառայությունների համաշխարհային առաջատարն է: Viber հավելվածը «Barcelona» ֆուտբոլային և «Golden State Warriors» բասկետբոլային ակումբների պաշտոնական մեսենջերն է՝ զանգերի և ակնթարթային հաղորդագրությունների ծրագիրը:




Մեկնարկում է «Տիեզերական ճամբար 2022»-ի հայտագրումը. ԲՏԱ նախարարություն

Ըստ IIF-ի՝ կապիտալի հոսքերը դեպի զարգացող շուկաներ կկրճատվեն 42 տոկոսով

Արթուր Թովմասյանն առաջարկել է ստեղծել Արցախ-Լիբանան բարեկամական շրջանակ

Ռուսաստանը կկարողանա խուսափել դեֆոլտից ԱՄՆ-ի՝ լիցենզիայի երկարաձգումից հրաժարվելուց հետո

Նարե Ղազարյանը նշանակվել է Սյունիքի մարզպետի տեղակալ

Ավետիք Չալաբյանի կալանքի դեմ բողոքը մակագրվել է Արմեն Դանիելյանին

ԱՄՆ-ը պետք է առանց հապաղելու Ադրբեջանին պատասխանատվության կանչի Արցախի դեմ ագրեսիայի համար․ Փալոնե

ԼՐԱՀՈՍ
practice cover.png