Search

Viber անփոխարինելի գործառույթներ անձնական տվյալների և տեղեկատվության պաշտպանության համար



Հունվարի 28-ը Տվյալների պաշտպանության համաշխարհային օրն է, որի հիմնական նպատակն է բարձրացնել օգտատերերի իրազեկվածությունն անձնական տվյալների և կոնֆիդենցիալ տեղեկատվության պաշտպանության մասին: Այս առթիվ Viber-ը ներկայացնում է նոր և արդեն հայտնի հնարավորությունները, որոնց շնորհիվ առցանց հաղորդակցությունը դառնում է ավելի ապահով, հարմարավետ և անվտանգ։

· «Անձնական նամակ խմբային զրույցում»

Viber հավելվածի այս գործառույթը Հայաստանում հայտնվեց բոլորովին վերջերս։ Դրա միջոցով օգտատերերը կարող են մեկ հպումով անցնել խմբային զրույցից մասնավոր չաթի՝ որևէ անձի անձնական հաղորդագրություն գրելու համար: Օրինակ, եթե ընկերոջը պետք է հայտնեք ֆայլի գաղտնաբառը, ուղարկել հեռախոսահամար կամ այլ գաղտնի տվյալ, պարզապես խմբային չաթում սեղմեք և պահեք տվյալ օգտատիրոջ կողմից ուղարկված ցանկացած հաղորդագրության վրա, այնուհետև բացված ընտրացանկից ընտրեք «Պատասխանել անձամբ» տարբերակը:

Նորամուծությունը թույլ է տալիս խմբակային չաթում շփվելիս հաղորդակցությունն ավելի մասնավոր դարձնել, ավելին, օգտատերը ժամանակ չի կորցնում կոնտակտների ցանկում տվյալ հեռախոսահամարը փնտրելու և այլ լրացուցիչ գործողությունների համար։

· Անհետացող հաղորդագրություններ

Գործառույթը նախատեսված է մեսենջերի խմբային և անձնական զրույցներում ձեր նամակները հետաքրքրասեր աչքերից պաշտպանելու համար. նույնիսկ եթե բացված Viber հավելվածով ձեր հեռախոսն ընկնի այլոց ձեռքը, այդ հաղորդագրություններն այլևս հնարավոր չի լինի կարդալ, դրանք ուղղակի կանհետանան: Սահմանե՛ք ժամանակաչափ՝ հաղորդագրությունների ինքնաոչնչացման համար 10 վայրկյանից մեկ օր տևողությամբ, և նշված ժամանակից հետո ուղարկված բովանդակությունը կվերանա առանց վերականգնման հնարավորության: Գործառույթը կարող է կիրառվել ցանկացած տեսակի հաղորդագրությունների համար. «գաղտնի» ռեժիմը կարող է միացված լինել տեքստային հաղորդագրության, լուսանկարների, տեսանյութերի, ֆայլերի և նույնիսկ սթիքերների համար:

Գաղտնի ռեժիմը «շրջանցելու» տարբերակ չկա. եթե չաթի մեկ այլ մասնակից սքրինշոթ անիանհետացող հաղորդագրությունը, Viber-ը այդ մասին կտեղեկացնի ուղարկողին: Իսկ Android 6 և ավելի նոր օպերացիոն համակարգերում Viber-իանհետացող հաղորդագրություններով խմբային զրույցներում սքրինշոթների, հաղորդագրությունների վերահասցեավորման և պատճենման հնարավորությունը լռելյայն անջատված է:

· Գաղտնի զրույցներ

Viber-ում գաղտնի զրույցները գտնվում են են գաղտնաբառով պաշտպանված առանձին թղթապանակում: Այս գործառույթը կարող է օգտակար լինել, եթե մեկ ուրիշը ֆիզիկական հասանելիություն ունի ձեր գաջեթին:

Android-ում հետաքրքրասեր աչքերից զրույցը թաքցնելու համար երկար սեղմեք այն զրույցի վրա, որը ցանկանում եք թաքցնել և ընտրեք համապատասխան տարբերակը: IOS-ում սահեցրեք զրույցըձախ և առաջարկվող գործողությունների ցանկից ընտրեք «Թաքցնել» տարբերակը և մուտքագրեք PIN կոդ: Թաքնված զրույցի կարգավորումը վերականգնելու համար բացեք խոսակցությունը և սեղմեք վերին աջ անկյունում գտնվող երեք կետերին, բացեք զրույցի մասին տեղեկատվության էջը և ընտրեք «Տեսանելի դարձնել զրույցը» տարբերակը:


· Նամակագրության հարցումներ

Viber-ը պաշտպանում է օգտատերերին ոչ միայն ձայնային սպամից, այլև ավելորդ հաղորդագրություններից և խմբակային չաթերին և համայնքներին միանալու հրավերներից: Բոլոր նման հաղորդագրությունները անհայտ բաժանորդներից ինքնաբերաբար հայտնվում են հարցումների թղթապանակում: Եթե ​​դրանից հետո «ընդունեք» հրավերը, ապա չաթը նամակագրությամբ կտեղափոխվի հիմնական բաժին։

· Անձնական տեղեկատվության պաշտպանություն

Օգտատիրոջ բոլոր տվյալները, ներառյալ հաղորդագրությունները, ֆայլերը, լուսանկարները, տեսանյութերը և Viber հավելվածի այլ բովանդակությունները, լռելյայն պահվում են միայն օգտատիրոջ սարքում և, հետևաբար, հասանելի չեն երրորդ կողմերին: Ավելին, 2016 թվականից ի վեր Viber-ի բոլոր անձնական հաղորդակցությունները լռելյայնորեն գաղտնագրված են ծայրից ծայր (End-to-End) ձևաչափով. դա վերաբերում է նաև անձնական աուդիո և տեսազանգերին, մեդիաֆայլերի փոխանակմանը և բոլոր կցված սարքերի անվտանգությանը: Մի հաշվից մյուսին հաղորդագրություն ուղարկելիս տեղեկատվությունը փոխանցվում է կոդավորված ձևով, և միայն նամակագրության մասնակիցներն են կարողանում այն կարդալ:

Rakuten Viber-ի մասին.

Viber-ը զանգեր կատարելու և հաղորդագրություններ ուղարկելու հավելված է, որը հնարավորություն է տալիս բոլորին մշտապես լինել կապի մեջ անկախ գտնվելու վայրից։

Ամբողջ աշխարհում մեր օգտատերերը միմյանց անվճար տեքստային հաղորդագրություններ են ուղարկում, տեսազանգեր կատարում, զրուցում խմբային զրուցարաններում, հաղորդակցվում նախընտրած բրենդների և հայտնի մարդկանց հետ, ինչպես նաև հետևում նորություններին: Մենք երաշխավորում ենք հավելվածից օգտվողների ազատությունն ու անվտանգ հաղորդակցությունը:

Viber-ը պատկանում է Rakuten Inc.-ին, որը էլեկտրոնային առևտրի և ֆինանսական ծառայությունների համաշխարհային առաջատարն է: Viber հավելվածը «Barcelona» ֆուտբոլային և «Golden State Warriors» բասկետբոլային ակումբների պաշտոնական մեսենջերն է՝ զանգերի և ակնթարթային հաղորդագրությունների ծրագիրը:

Ոստիկանությունն այսօր դրսևորեց օրինապահ վարքագիծ

Բելառուսը Ռուսաստանից գնել է «Իսկանդեր» հրթիռային համալիր և Ս-400. Լուկաշեն

Արթուր Գալեյանի խափանման միջոցի գործով դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու

«Դիմադրություն» շարժումը վաղը փողոցներ չի փակի

Բայդենը վստահեցրել է, որ աջակցում է Շվեդիայի եւ Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն

Եվրախորհրդարանը կոչ է արել Շրյոդերին ներառել «սև ցուցակում»

Արայիկ Հարությունյանը հանդիպել է «Ազատ Հայրենիք» կուսակցության ակտիվիստների հետ

ԼՐԱՀՈՍ
practice cover.png