Search

Viber ալիքներ. մեսենջերի վերջին թարմացումները

Թարմացված գործառույթի շնորհիվ ամբողջ աշխարհում Viber-ի օգտատերերը կարող են ստեղծել ալիքներ և ընդլայնել իրենց լսարանը




Viber մեսենջերի թարմացված տարբերակը ներկայանում է կոնտենտ ստեղծողների համար նոր գործառույթով՝ Viber ալիքներով, որոք ունեն վիճակագրության, մեկնաբանությունների, հետաձգված հրապարակումների և այլ հնարավորություններ: Ալիքների շնորհիվ բլոգերներն ու ընկերությունները կարող են կիսվել նորություններով, ներգրավել նոր լսարաններ և ավելի լավ հասկանալ թիրախային լսարանի հետաքրքրությունները, իսկ օգտատերերը կարող են գտնել իրենց հետաքրքրություններին համապատասխան եզակի և հետաքրքիր բովանդակություն՝ պահպանելով անձնական տվյալների գաղտնիությունը: Viber մեսենջերի ցանկացած օգտատեր կարող է բացել իր սեփական ալիքը:


Մեսենջերի օգտատերերի ուշադրությունն առավելգրավելու համար պաշտոնական ալիքները կարող են ստուգվել և ստանալ կապույտ ստուգանշանի պատկերակ: Ալիքի պահանջվածության բարձրացման և դիտումների աճի դեպքում սուպեր ադմինը կկարողանա լրացուցիչ խմբագիրներ ավելացնել՝ ալիքի կառավարմանն օգնելու համար։

Viber-ում ալիքների հիմնական առանձնահատկություններն են՝


  • Մեկնաբանություններ. բացի գրառումներին արձագանքնելու հնարավորությունից, ալիքներում առկա են նաև մեկնաբանությունները, որոնց օգնությամբ օգտատերերը կարող են կարծիքներ փոխանակել յուրաքանչյուր գրառման տակ, քննարկել այն այլ բաժանորդների հետ։ Այս գործառույթը կարելի է միացնել կամ անջատել ալիքի ադմինիստրատորի հայեցողությամբ:

  • Հետաձգված նամակագրություն. Հետաձգված նամակագրության միջոցով կարող եք նախապես պլանավորել ապագա գրառումները՝ նշելով հրապարակման ցանկալի ժամը:

  • Ալիքի անդամների թաքնված ցուցակ. այս գործառույթը թույլ է տալիս օգտատերերին պահպանել իրենց գաղտնիությունը: Ցուցակը հասանելի է միայն ադմինների և սուպերադմինների համար, մինչդեռ օգտատերերը կարող են տեսնել միայն ալիքի անդամների ընդհանուր թիվը: Այս գործառույթնօգտատիրոջ տվյալները պահում է գաղտնի և անվտանգ, ինչն առաջնահերթություն է Viber-ի համար։


Բացի այդ, ալիքներն ունեն այլ օգտակար առավելություններ՝


  • Վերլուծություն և տվյալներ ալիքների լսարանի վերաբերյալ. ադմիններին և սուպեր ադմիններին հասանելի են առանձին գրառումների և ընդհանուր առմամբ ալիքի մանրամասն վիճակագրությունը:

  • Հարցումները և վիկտորինաները թույլ են տալիս տեղեկատվություն ստանալ լսարանի հետաքրքրությունների մասին և պարզել նրանց կարծիքը տարբեր հարցերի վերաբերյալ:

  • Ամրացված հաղորդագրություններ. կարևոր տեղեկությունների վրա ուշադրություն հրավիրելու համար ալիքի ադմինիստրատորները կարող են ժամանակավորապես ամրացնել ընտրված գրառումը չաթի վերևում, որպեսզի ժամանակ չկորցնեք դրանք լրահոսում փնտրելու համար:

  • Ընդլայնված իրականության (AR) դիմակներ, GIF անիմացիաներ և սթիքերներ. դուք կարող եք ընդլայնել ձեր լսարանը՝ օգտագործելով այս զվարճալի գործառույթները:

  • Հաղորդագրությունների թարգմանություն. բաժանորդները կարող են թարգմանել հաղորդագրությունները 36 լեզուներից որևէ մեկով հենց ալիքի ներսում:

  • Գրառման արձագանքներ. օգտատերերը կարող են թողնել իրենց արձագանքներնալիքում հրապարակված գրառումներին:


Viber ալիքները հիանալի գործիք են նրանց համար, ովքեր աշխատում են բովանդակության ստեղծման և առաջմղման ոլորտում: Դրանք կարող են հետաքրքրել ինչպես մեսենջերների օգտատերերին, այնպես էլ բրենդներին: Ադմինիստրատորները կարող են վերլուծել օգտատերերի վարքագիծը, ներգրավվածությունը և փոխազդեցությունն ալիքի բովանդակության հետ՝ հիմնվելով այնպիսի ներքին վերլուծությունների վրա, ինչպիսիք են արձագանքների քանակը, եզակի դիտումները, սեղմումները և գրառումների տարածման քանակը: Բացի այդ, նրանց հասանելի են ալիքի այլ չափումներ, օրինակ՝ ակտիվ օգտատերերի տվյալները, հաղորդագրությունների արձագանքները, լսարանի աշխարհագրությունը, բաժանորդների տարիքը և շատ ավելին:


«Viber-ի վերջին թարմացումից հետո ընկերությունները, բրենդներն ու կոնտենտ ստեղծողները նոր հնարավորություն են ստանում լայն լսարանի հետ շփվելու համար: Viber օգտատերերը կլինեն առաջիններից, ովքեր կիմանան իրենց սիրելի բրենդների, սպորտային թիմերի, բարեգործական կազմակերպությունների, հայտնիների մասին վերջին նորությունները, իսկ բրենդները կստանան ևս մեկ գործիք՝ լայն լսարանի հետ շփվելու համար»,- նշում է Rakuten Viber-ի հիմնական շուկաների զարգացման գծով ավագ տնօրեն Աթանաս Ռայկովը: «Ալիքները ոչ միայն թույլ են տալիս ձեզ կարևոր տեղեկություններ հաղորդել ձեր լսարանին, այլ նաև օգնում են ավելի լավ համապատասխանեցնել բովանդակություն ստեղծողների և բաժանորդների շահերը»:


Viber-ն արդեն ակտիվորեն աշխատում է ալիքների համար նախստեսված նոր թարմացումների փաթեթի վրա։



Rakuten Viber-ի մասին.

Viber-ը զանգեր կատարելու և հաղորդագրություններ ուղարկելու հավելված է, որը հնարավորություն է տալիս բոլորին մշտապես լինել կապի մեջ անկախ գտնվելու վայրից։

Ամբողջ աշխարհում մեր օգտատերերը միմյանց անվճար տեքստային հաղորդագրություններ են ուղարկում, տեսազանգեր կատարում, զրուցում խմբային զրուցարաններում, հաղորդակցվում նախընտրած բրենդների և հայտնի մարդկանց հետ, ինչպես նաև հետևում նորություններին: Մենք երաշխավորում ենք հավելվածից օգտվողների ազատությունն ու անվտանգ հաղորդակցությունը:

Viber-ը պատկանում է Rakuten Inc.-ին, որը էլեկտրոնային առևտրի և ֆինանսական ծառայությունների համաշխարհային առաջատարն է: Viber հավելվածը «Barcelona» ֆուտբոլային և «Golden State Warriors» բասկետբոլային ակումբների պաշտոնական մեսենջերն է՝ զանգերի և ակնթարթային հաղորդագրությունների ծրագիրը:



Հանդիպում ուսանողական ինքնակառավարման մարմինների նախագահների և կուրսերի ավագների հետ

Հուլիս ամսվա կենսաթոշակների վճարումը կսկսվի հուլիսի 4-ից

Ռուսաստանը չեղարկել է Ղրղըզստանի 47 հազար քաղաքացիների մուտքի արգելքը

Իվետա Տոնոյանը նշանակվել է ԲՀԿ աշխատակազմի ղեկավար

Հայաստան կժամանի Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղարը

Սպասվում է անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի

Հանդես ենք գալու նոր նախաձեռնությամբ․ ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

ԼՐԱՀՈՍ
practice cover.png