Վայոց ձորի մարզում 7 ամսում արձանագրվել է կորոնավիրուսի 478 դեպք
Oct 13, 2020
1 min read

ՀՀ Վայոց ձորի մարզում մարտի 16-ից հոկտեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում հաստատվել է նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության (COVID 19) 478 դեպք: Վայոց ձորի մարզպետարանից հայտնում են, որ փաստացի բուժում է ստանում 115 քաղաքացի: Առողջացած անձանց թիվը՝ 349: Մարտի 16-ից հոկտեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում կատարվել է 2450 նմուշառում, վերահսկվել է՝ 2159 մեկուսացված անձ։ Մահվան դեպքերի ընդհանուր թիվը՝ 14: Հանրապետությունում COVID-19 համավարակով պայմանավորված, խնդրում ենք, պահպանել անվտանգության կանոնները՝ - կրել դիմակ. - հաճախակի լվանալ կամ ախտահանել ձեռքերը. - ախտահանել հաճախակի հպման մակերեսները. - պահպանել սոցիալական հեռավորություն:




Comments