Search

Աշխարհը պիտի հասկանա, որ Արցախի համար հանուն փրկության անջատվելը այլընտրանք չունի. Վահագն Թևոսյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը Ֆեյսբուքի էջում գրել է.

«Թուրքի հետ հնարավոր չէ պայմանավորվել, սա պատմական փաստ է, որը հենց հիմա, հենց այս պահին ու ամեն վայրկյան ապացուցվում է: Ո՛չ մի կատարված խոստում, ո՛չ մի մարդկային դրսևորում, ո՛չ մի գրամ պատիվ, փոխարենը՝ հայերի նկատմամբ անչափելի ատելություն. նման վարքագծի տեր սուբյեկտի հետ հնարավոր չէ խաղաղ գոյակցել ու անընդհատ վտանգված չզգալ: Սա շատերս ցավով ենք արձանագրում, քանի որ հարևաններ ընտրելու հնարավորությունը սահմանափակ է: Բայց այն, որ մեր ու թուրքերի համատեղ կյանքը մի տանիքի տակ բացառվում է, այլևս չի կարող քննարկվել որևէ հարթակում՝ պոզիտիվ միտումներով: Եթե դա տեսականորեն հնարավոր էր հարյուրամյա տքնաջան աշխատանքի արդյունքում, ապա թուրք-ադրբեջանական վարքը այս պահին այդ հնարավորությունը հետ է շպրտում հարյուրամյակներով: Աշխարհը պիտի հասկանա, որ Արցախի համար հանուն փրկության անջատվելը այլընտրանք չունի»:

Բաքվի բռնապետը ռազմական հանցագործ է, այլևս կասկած չկա. Հովհաննիսյան

ՃՏՊ Աբովյան և Արամի փողոցների խաչմերուկում. կան տուժածներ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը CNN-ի "Amanpour" հեռուստածրագրին

Հրապարակվել է ադրբեջանական կեղծարարության մասին հերթական տեսանյութը

Տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում. ՊՆ խոսնակ

Հաստատվել է կորոնավիրուսի 2314 նոր դեպք, գրանցվել է 23 մահ

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է

ԼՐԱՀՈՍ
ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia