top of page

Արայիկ Հարությունյանն ընդունել է Արցախի պահեստազորի սպաների միության մի խումբ անդամների

  • Anews
  • Dec 26, 2022
  • 1 min read

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 26-ին ընդունել է «Արցախի պահեստազորի սպաների միություն» ՀԿ մի խումբ անդամների` կազմակերպության նախագահ Կարմեն Ասլանյանի գլխավորությամբ:

Արցախի նախագահի աշխատակազմից հայտնում են, որ քննարկվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով երկրում ստեղծված ռազմաքաղաքական ու հումանիտար իրավիճակը, դրա հանգուցալուծմանն ուղղված քայլերն ու հետագա անելիքները:

Հանդիպման վերջում երկրի ղեկավարը պատասխանել է նաև ներկաներին հուզող հարցերին:

 
 
 

Commentaires


bottom of page