top of page

Ֆրեդի Քեմպֆը ելույթ ունեցավ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ

Mar 19, 2022
1 min read

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց «Բեթհովեն-Ռախմանինով» խորագրով համերգային ծրագիրը։

Նվագախմբի հետ ելույթ ունեցավ նվագախմբի ռեզիդենտ արտիստ, անվանի դաշնակահար Ֆրեդի Քեմպֆը։ Համերգային ծրագրում հնչեցին Լյուդվիգ վան Բեթհովենի Դաշնամուրի թիվ 3 կոնցերտը և Սերգեյ Ռախմանինովի Թիվ 2 սիմֆոնիան։

Ֆրեդի Քեմպֆն իր ստեղծագործական կյանքում ելույթներ է ունեցել աշխարհի լավագույն դահլիճներում, հանդես է եկել աշխարհի լավագույն նվագախմբերի հետ։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ բազմիցս ելույթներ է ունեցել։ Խոսելով համագործակցության մասին՝ Քեմպֆն ասում է, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտները երաժշտությունը մատուցում են պրոֆեսիոնալ մակարդակով. «Ինձ համար միշտ հաճելի է աշխատել դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և նվագախմբի երաժիշտների հետ։ Նրանք շատ էներգիա ունեն, ձգտում են լինել ավելի լավը, ինչը գնահատում եմ, ուստի հաճույքով համագործակցում եմ նվագախմբի հետ»։

Դաշանակահարը նկատում է, որ էմոցիոնալ մեծ կապ է զգում Բեթհովենի ու նրա արվեստի հետ. «Բնական է իմ կապը, և Բեթհովեն նվագելիս շատ չեմ մտածում։ Կարելի է ասել՝ դա ինձ համար հարազատ երաժշտություն է. հայրս գերմանացի է, և Գերմանիայի մշակույթն ամուր է իմ սրտում»:

 
 
 

Comments


bottom of page