Կառավարությունն օրինագծի վերաբերյալ մի շարք առաջարկություններ է ներկայացրել
Այսօր տեղի ունեցած կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է քննարկել առաջարկությունները։ Կառավարությունն առաջարկություններ է ներկայացրել ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Սիփան Փաշինյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասինե ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ:
Օրինագծով, առաջարկվում է միանվագ փոխհատուցում տրամադրել սահմանամերձ համայնքներում ռազմական գործողություններից տուժած քաղաքացիներին,մասնավորապես՝ գնդակոծությունների և ռազմական գործողությունների հետևանքով գյուղացիների կորցրած կամ ոչնչացած ցանկացած տեսակի գույքի դիմաց: Ինչպես նաև միանվագ դրամական աջակցություն կցուցաբերվի ռազմական գործողությունների հետևանքով առաջին, երկրորդ կամ երրորդ կարգի հաշմանդամություն ձեռք բերած
քաղաքացիներին, համապատասխանաբար, 3, 2 և 1 միլիոն դրամի չափով: Զոհվածների ընտանիքներին միանվագ դրամական աջակցություն կցուցաբերվի 5 միլիոն դրամի չափով: Կառավարությունն օրինագծի վերաբերյալ մի շարք առաջարկություններ է ներկայացրել, մասնավորապես՝ համապատասխան հոդվածում ավելացնել «հաշմանդամ երեխայի կարգավիճակե բառերը: Վարչապետ Փաշինյանը հետաքրքրվել է նաև Տավուշի սահմանամերձ գյուղերում իրականացվող շինարարության
ընթացքով:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանը տեղեկացրել է, որ Չինարիում բնակելի տան հիմքային աշխատանքներն ավարտվել են, ներկայում ընթանում են նկուղի հարկի սյուների ու պատերի շինարարական աշխատանքները: Ներքին Կարմիրաղբյուրում տեղադրվել է հավաքովի ապաստարան, որն արդեն պատրաստ է և մնում է հողով ծածկել: Պուրակը նախատեսվում է կառուցել ճանապարհի եզրին գտնվող հողատարածքում, որը բնակիչը վաճառում է: «Այգեպարում ևս կլինի մոտ 70 տեղով երկաթբետոնե ապաստարան: Արդեն ընտրել ենք տարածքը, ընտրել ենք շինարարին. առաջիկա 1-2 օրում կսկսվի շինարարությունը:Որոշվել է, որ այն կլինի դպրոցի բակում»- ,- ասել է Արմեն Ղուլարյանը՝ հավելելով, որ Այգեպարում նաև տների տարիքների վերանորոգման լայնածաված աշխատանքներ են ընթանում:
Comments