Ուկրաինան փակ կլինի օտարերկրացիների համար

Ուկրաինան կորոնավիրուսի պատճառով մեկ ամսով փակել է օտարերկրացիների մուտքը երկիր
Ուկրաինայի կառավարությունը փակել է օտարերկրացիների մուտքի սահմանը։ Որոշումը կայացվել է կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակի պատճառով, հաղորդում է «РБК-Украинаե-ն։
Վարչապետ Դենիս Շմիգալի խոսքով՝ սահմանափակումները կսկսեն գործել օգոստոսի 29-ի կեսգիշերից։ Դրանք մտցվել են մեկ ամսո ՝ մինչև սեպտեմբերի 28-ը, սակայն կան բացառություններ։
Մասնավորապես, Ուկրաինայի տարածք կարող են մուտք գործել օտարերկրյա քաղաքացիները, երկրի բուհերի ուսանողները, ճանապարհորդները, որոնք երկու օրվա ընթացքում մեկնում են երրորդ երկիր, ինչպես նաև միջազգային առաքելությունների ներկայացուցիչները և դիվանագիտական ներկայացուցչությունների հյուրերը:
Բացի այդ, ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինանե, Ուկրաինայում, այսպես կոչված, ադապտիվ կարանտինի ռեժիմը երկարացրել են երկու ամսով՝ մինչեւ հոկտեմբերի 31-ը:




Comments