Ուկրաինայի նախագահի որդին վարակվել է կորոնավիրուսով
Aug 21, 2020
1 min read

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իր որդին վարակվել է կորոնավիրուսով։ Փոքրիկը բուժումը ստանում է մայրիկի հետ միասին։ Այս մասին նախագահը հայտարարել է Նիկոլաևի շրջանում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում։ «Եթե երեխաների մոտ հիվանդությունը քիչ թե շատ նորմալ ընթացք ունի՝ միայն ջերմություն, ապա մեծահասակների մոտ հիվանդությունը շատ բարդ ընթացք ունի։ Նույնիսկ երիտասարդների, սպորտով զբաղվողների մոտ է դա այդպես։ Ուստի ես բոլորին ցանկանում եմ առողջություն և բոլորին հորդորում եմ պահպանել զգուշավորություն» - ասել է Զելենսկին
Նախագահը հայտարարեց, որ այժմ ուկրաինացիները դադարել են պահպանել կարանտինային միջոցառումները:
Նշենք, որ ավելի վաղ կորոնավիրուս հայտնաբերել էին նախագահի կնոջ ՝ Ելենա Զելենսկու մոտ։




Comments