Ֆրանսիան հետ է կանչում Թուրքիայում իր դեսպանին
Oct 24, 2020
1 min read
Ֆրանսիան խորհրդակցությունների նպատակով հետ է կանչում Անկարայում իր դեսպանին, այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին խորհուրդ է տվել «դիմել հոգեբույժի»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է AFP գործակալությունը:

«Նախագահ Էրդողանի մեկնաբանություններն անընդունելի են։ Ավելորդությունն ու կոպտությունը մեթոդ չէ։ Մենք պահանջում ենք, որ Էրդողանը փոխի իր քաղաքականությունը, քանի որ դա վտանգավոր է բոլոր առումներով», – AFP գործակալությանը հայտնել են Ելիսեյան պալատից։
Նա հավելել է, որ Անկարայում Ֆրանսիայի դեսպանը ստեղծված իրավիճակը քննարկելու համար կհանդիպի նաև Էմանուել Մակրոնի հետ:




Comments