top of page

Թուրքիան մզկիթի կվերածի Ստամբուլի Խորայի վանքը

Aug 21, 2020
1 min read


Կոմնենոս կայսեր դարաշրջանում կառուցված Խորայի վանքը ամենախորհրդանշական բյուզանդական հուշարձաններից է, այն հայտնի է իր որմնանկարներով։

Թուրքիայի կառավարությունը մտադիր է Ստամբուլի Խորայի վանքը մզկիթի վերածել։ Այնտեղ է գտնվում հայտնի ուղղափառ Սուրբ Փրկիչ եկեղեցին։ Տեղեկությունը հայտնում է ERT հունական հանրային հեռուստատեսությունը։

Նշվում է, որ վանքը Կոմնենոս կայսեր դարաշրջանի ամենախորհրդանշական բյուզանդական հուշարձաններից է, որը հայտնի է իր որմնանկարներով։ Այն մզկիթի է վերածվելու նույն ընթացակարգով, որը կիրառվեց Ստամբուլի Սուրբ Սոֆիայի դեպքում։

Հունական հեռուստաընկերությունը հայտնել է, որ քրիստոնեական սրբավայրի գործը փոխանցվում է կրոնի հարցերով վարչությանը։ Ակնկալվում է, որ բյուզանդական որմնանկարները փակվելու են։

Խորայի վանքը կառուցվել է 534 թվականին, այն գտնվում է Ստամբուլի Ֆաթիհ թաղամասում։ 1511 թվականին՝ Կոստանդնուպոլիսի գրավումից հետո շենքը վերածվել է Կահիրե մզկիթի։ 1945 թվականին այն թանգարանի կարգավիճակ է ստացել։ Մինչ այդ` 434 տարի, վանքը որպես մզկիթ է օգտագործվել։

Հիշեցնենք, որ 2020 թվականի հուլիսին ամբողջ աշխարհում հայտնի ուղղափառ Սուրբ Սոֆիայի վանքը Ստամբուլում նույնպես մզկիթի է վերածվել։


 
 
 

Comments


bottom of page