top of page

«Դու դեռ շատ խնդիրներ կունենաս ինձ հետ». Էրդողանը սպառնացել է Մակրոնին

Sep 12, 2020
1 min read

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Թուրքիայի հետ առճակատման պատճառով բազմաթիվ խնդիրների է բախվելու։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:


Ավելի վաղ Մակրոնն ասել էր, որ ՝ Թուրքիան Արևելյան Միջերկրական ծովում այլևս գործընկեր չէ շեշտելով, որ Անկարայի վերաբերյալ Եվրոպայի ձայնը պետք է «ավելի միասնական և պարզ լինի»: Մակրոնը նաև մատնանշել էր, որ Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում թուրքական հորատման մեթոդներն անընդունելի են:

«Հե՛յ, Մակրոն, ի՞նչ ես անում: Դու դեռ շատ խնդիրներ կունենաս ինձ հետ: Ավելի լավ է՝ գործ չունենաս թուրք ժողովրդի և Թուրքիայի հետ: Դու նույնիսկ Ֆրանսիայի պատմությունը չգիտես։ Դուք Ալժիրում սպանեցիք մեկ միլիոն մարդու, իսկ Ռուանդայում` 800 հազարի: Նախ սովորիր այս դասերը, նախքան դրանք մեզ սովորեցնելը», - հայտարաարել է Էրդողանը՝ Անկարայում ելույթ ունենալով 1980թ․-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման 40-ամյակի առիթով կազմակերպված միջոցառման ժամանակ:


Նա հավելել է, որ այդ մասին ասել է Մակրոնին իրենց անձնական հանդիպումների ժամանակ:

Ավելի վաղ հայտնի էր , որ Թուրքիան վերսկսել է Միջերկրական ծովում ածխաջրածնային հանքավայրերի հորատումը: Անկարան չի ճանաչում Հունաստանի և Եգիպտոսի միջև բացառիկ տնտեսական գոտու սահմանազատման մասին համաձայնագիրը, քանի որ հավակնում է այն նույն ծովային գոտիներին, ինչ Աթենքը:




 
 
 

Comments


bottom of page