Search

Թուրքիայի արտգործնախարարություն է կանչվել Հունաստանի դեսպանը

Հունական թերթերից մեկում կատարված    հրապարակման մեջ  վիրավորական արտահայտություններ  են տեղ գտել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին : Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուն: Հաղորդում է «Անադոլու» գործակալությունը ։

«Թուրքիայի արտգործնախարարություն է կանչվել է Հունաստանի դեսպանը ՝ Հունաստանի թերթում Թուրքիայի նախագահի մասին ոչ պատշաճ վերնագրով հրապարակման  պատճառով», – մասնավորապես ասել է Չավուշօղլուն:

Թուրքական դիվանագիտական գերատեսչության  ղեկավարը նշել է՝ «վիրավորանքներն ու անպարկեշտ արտահայությունները  չպետք է դիտարկվեն որպես խոսքի ազատություն»:

Չավուշօղլուն անդրադարձավ նաեւ Կիպրական հարցի կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակին:Դիվանագետը հիշեցրել է, որ Անկարան բազմիցս հայտարարել է, որ այլեւս չի բանակցելու ֆեդերացիա ստեղծելու համար :

Չավուշօղլուն շեշտել է  նաև, որ անիմաստ է Կիպրոսի հետ դաշնության ստեղծման շուրջ  նոր գաղափարներ  առաջ քաշելը, քանի որ դրանք միտումնավոր  ձախողվում են: «Անհնար է վերսկսել այնտեղից, որտեղ  կանգ են  առել », -ասել է Չավուշօղլուն ։ Խոսքը վերաբերել է ում է  Շվեյցարիայի Կրանս-Մոնտանա քաղաքում Կիպորցի խնդրի շուրջ տեղի ունեցած բանակցություններին , որոնք Թուրքիայի արտգործնախախարը համարում է  ձախողված ։


«Նոր արկածախնդրություն սկսելն անիմաստ է, դա ևս ակնհայտորեն ձախողվելու է », – նշել է թուրք նախարարը:

Ինչը պիտի այլ կերպ լիներ, որ այսպես չլիներ. Փաշինյան

Մտավորականների մի խումբ նամակով դիմել է ՌԴ դեսպանին՝ անհայտ կորածների ու գերիների հարցով

Պայթյուն լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել. ԱԻՊԾ

ՃՏՊ Հրաչյա Քոչար փողոցում

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փաշինյանը մի ծավալուն գրառմամբ փորձել է արդարացնել երկիրն այս խայտառակ վիճակին հասցնելը. Աբրահամյան

Կեղծ ահազանգ ռումբի տեղադրման մասին

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: